Այսօր՝ փետրվարի 26-ին, առաջնագծում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Օղուզի շրջանից զորակոչված Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն: Այս մասին հայտնում է razm.info-ն` հղում կատարելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գործակալության հայտնած տվյալներով, հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:
Նշենք, որ փետրվարին սա Ադրբեջանի բանակում հայտնի դարձած մահվան ելքով 3-րդ միջադեպն է, 9-րդը՝ տարեսկզբից։ Նշենք նաև, որ հայտնի դարձած նախորդ 8 կորուստները հակառակորդը կրել է մարտական պայմաններում։