2015 թվականի ռեկորդային ձմռան շնորհիվ բազմաթիվ հիշարժան նկարներ են արվել, որոնց մեծ մասը ձյան և սառույցի պատկերներ են։
Սակայն ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Նանթաքետ քաղաքում լուսանկարիչն այնպիսի մի բան է գտել, որ քչերին է բախտ վիճակվել տեսնել։ Նրա տեսախցիկը գրեթե սառցակալած ալիքներ է ֆիքսել։
Լուսանկարիչ Ջոնաթանը վերջերս զբոսնել է կղզու լողափում և պատահաբար տեսել, թե ինչպես են ծովի ալիքները գալարվում։ Դրանք գրեթե սառցակալած են եղել, քանի որ նրանց մեջ չափազանց շատ սառույց է եղել։ ԴԻնչպես գրում է CBC Boston-ը, լուսանկարիչը մի քանի նկարներ է արել և դրանք ցույց է տվել WBZ-TV-ի գլխավոր օդերևութաբան Էրիկ Ֆիշերին։ «Դա նման է դեպի ափ տարող շարժակազմի», - ասել է Ֆիշերը։