ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ողջունել է «Կարլսոն Ռեզիդորի» մուտքը Հայաստան: Նախարարը հույս է հայտնել, որ այն կխթանի միջազգային այլ հեղինակավոր հյուրանոցային խմբերի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամաբ և մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում:
Հունվարի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունում «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանցային խմբի և «Գոլդեն Փելես» հյուրանոցի միջև ստորագրվել է միջազգային կառավարման պայմանագիր: Վերջինս կվերանվանվի «Ռեդիսոն Բլյու Հոթել Երևան»: Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել նախարար Ճշմարիտյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի փոխնախագահ Արիլդ Հովլանդը ևս խոսել է իր դրական ակնկալիքների մասին Հայաստանում իրենց համագործակցությունից, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: