Փետրվարի 27-ին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքի տրասնպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության այցը Հայաստան կատարվել է Իրաքյան ավիաուղիներով: Այցի նպատակն է զարգացնել հայ – իրաքյան ավիացիոն կապերը, որը պետք է հիմք հանդիսանա երկու երկրների միջև առևտրատնտեսական գործունեության լայնացման համար: Իրաքի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել և կարևորել է առևտրաշրջանառության զարգացումը Հայաստանի հետ: Ճմարիտյանը իրաքցի գործընկերներին հրավիրել է ապրիլի 26-28-ին մասնակցելու «Made in Armenia Expo 2015» ցուցահանդեսին, որտեղ հայ գործարարները ներկայացնում են տեղական արտադրության տեսականին: Այս ցուցահանդեսը նպաստում է արտերկրյա գործընկերների հետ գործարար կապերի հաստատմանը և ապրանքների արտահանմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի գործարար համայնքին փոխանցել Հայաստանի ներդրումային փաթեթը՝ գործարար միջավայրի հնարավորությունների վերաբերյալ (աղբյուրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն):