Մարտի 2-ին Ժնևում կկայանա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը` հղում անելով պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեն Փսակիի հայտարարությանը:
Վերջինիս փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ինչպես ուկրաինական հակամարտությունն, այնպես էլ իրավիճակը Սիրիայում:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ԱՄՆ-ի մտադության մասին: