ՄԱԿ Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է «Իսլամական պետության» կողմից կրոնական և մշակութային արժեքների ոչնչացումը, ինչպես նաև հազարավոր գրքերի և հազվագյուտ ձեռագրերի այրումը՝ անվանելով այս ամենը «ահաբեկչական գործողություններ», հայտնում է Al-Arabiya-ն: «Այս խմբին պետք է պարտության մատնել և անհանդուրժողականությանը, բռնությանը և ատելությանը, որոնք նրանց կողմից ընդունված են, պետք է վերջ դրվի», - ասվում է ՄԱԿ ԱԽ հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ինչպես Sputnik News-ն է հայտնում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նույնպես դատապարտել էր ԻՊ-ի գործողությունները և խնդրել էր «ՄԱԿ ԱԽ-ին արտակարգ հանդիպում կազմակերպել Իրաքի մշակութային ժառանգությունը՝ որպես երկրի անվտանգության անբաժանելի տարր, պաշտպանելու համար»: