Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կգտնի և կպատժի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանողներին, հայտնում է Euronews-ը: «Ամեն ինչ կարվի, որպեսզի այս նողկալի և ցինիկ սպանության կազմակերպիչներն ու իրականացնողներն իրենց արժանի պատիժը ստանան», - ասվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ:
Իր հերթին Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինը նշել է, որ «այս սպանությունը, հնարավոր է, սադրանք է՝ ապակայունացնելու Ռուսաստանի քաղաքական իրավիճակը»: Նա նաև ավելացրել է, որ Նեմցովին սպանողները պատրաստ են ամենի ինչի իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: