Ուրուգվայում այսօր կայացել է երկրի նորընտիր նախագահ Տաբարե Վասկեսի երդմնակալության արարողությունը, հայտնում է ria.ru-ն:
Երդման արարողությունը կայացել է Գերագույն ասամբլեայի շենքում: Միջոցառմանը ներկա են եղել Կուբայի, Չիլիի, Պարագվայի և Բրազիլիայի առաջնորդները:
Ձախակողմյան «Լայն ֆրոնտ» կոալիցիայից թեկնածու Վասկեսը հաղթել էր երկրի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում` հավաքելով ձայների 52.8%-ը: Նա նախկինում զբաղեցրել է նախագահի պաշտոնը` 2005-2010թթ.: