Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ավարտել են ուկրաինական զորքերի հետ շփման գծից ծանր հրետանու հետքաշումը։ «ԴԺՀ բանակն ավարտել է տեխնիկայի հետքաշումը ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ»,-հայտարարել է ԴԺՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, հաղորդում է ԻՆՏԵՖԱՔՍ-ը։
Ավելի ուշ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Գենադի Ցիպկալովը հայտարարել է, որ ԼԺՀ զորքերը, նույնպես, հետ են քաշել ռազմական տեխնիկան։ «Հետքաշումն իրականացված է, ավարտին են հասցվում տեխնիկական հարցերը՝ կապված տեխնիկայի տեղակայման և խմբավորման հետ»,-ասել է նա ԻՆՏԵՐՖԱՔՍ-ին։