Մոսուլի նահանգապետ Յուսեիլ Նուջեյֆին հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԻՊ դեմ պայքարին օժանդակելու համար որոշել են Իրաքի քրդական քաղաքներ ռազմական օգնություն ուղարկել: Այս մասին երեկ Նուջեյֆին հայտնել է քրդական Rudaw լրատվականին: Նա հայտնել է, որ Անկարան համաձայնել է զենք ուղարկել Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի և հարակից շրջանները վերանվաճելու համար:
Այս հայտարարությունը Նուջեյֆին արել է Իրաքի փոխվարչապետ Ուսամա Նուջեյֆիի՝ այս շավաթվա սկզբին Անկարա կատարելիք այցի նախաշեմին: Նախատեսվում է, որ փոխվարչապետը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: