2015թ-ին Վրաստանը նախատեսում է ընդունել ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարիներին: Այդ մասին հայտարարել են Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունում:
Ըստ վարչության տվյալների՝ 2015թ-ին Վրաստանում տեղի կունենա երեք զանգվածային միջոցառում՝ Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և Զարգացման և Վերակառուցման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ամենամյա ժողովը:
Ակնկալվում է, որ նշված միջոցառումները կապահովեն զբոսաշրջիկների մեծ հոսքեր, մասնավորապես՝ Օլիմպիական փառատոնի շրջանակներում նախատեսվում է, որ Վրաստան կայցելի շուրջ 10 հազար մարդ, իսկ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթին՝ 11 հազար ֆուտբոլասեր եվրոպական երկրներից:
2014-ին Վրաստան է այցելել ավելի քան 5.4 միլիոն զբոսաշրջիկ, ինչը երկու տոկոսով գերազանցում է 2013թ-ի ցուցանիշը: