ՀՀ և ԼՂՀ սահմանային իրավիճակը լարված է՝ փետրվարի 21-ից հետո ձևավորված համեմատաբար փխրուն հանդարտությունից հետո: Այս մասին հայտնում է Panorama.am-ը` մեջբերելով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
«Ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա և նշում, որ ադրբեջանական կողմն արդեն ունի որոշակի կորուստներ և կշարունակի կրել ու այդ ամենը կմնա իրենց խղճին»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ այս պահին խախտումները շատ են՝ վերջին դիվերսիայից հետո կնապատկվել, եռապատկվել են:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերի ընթացքում զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։