ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ արել է հետևյալ հայտարարությունը.
«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում են Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և կոչ անում ռուսական իշխանություններին անցկացնել օպերատիվ, անկախ և թափանցիկ հետաքննություն՝ պարզելու վերջինիս սպանության հանգամանքները և երաշխավորելու, որ այդ դաժան սպանության համար բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ: Նեմցովն իր հայրենիքի աննկուն պաշտպանն էր, ով պայքարում էր իր հայրենակիցների հիմնարար իրավունքների համար: Ես հիանում էի Նեմցովի համարձակ անձնազոհությամբ, որ նա դրսևորում էր Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարում և շնորհակալ եմ նրան այն պատրաստակամության համար, որ նա դրսևորեց՝ կիսվելով ինձ հետ իր անկեղծ հայացքներով, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Մոսկվայում 2009-ը թվականին: Մենք հայտնում են մեր անկեղծ ցավակցությունը Բորիս Նեմցովի ընտանիքին և ռուս ազգին, ով կորցրեց իր իրավունքների վառ և նվիրված մի պաշտպանի»:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովն ուրբաթ ուշ երեկոյան սպանվել էր Մոսկվայի կենտրոնում: