Ամերիկայի հայկական համագումարը մարտի 13-14-ը կանցկացնի իր ամենամյա հոգաբարձուների հանդիպումը: Այդ օրերին տեղի կունենա նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողով՝ «Ցեղասպանության հարյուրամյակ. 1915-ի Հայոց ցեղասպանությունը և նրա շարունակական ազդեցությունը» խորագրով: Զեկույցներով հանդես կգան Ռուբեն Ադալյանը (Rouben Adalian), Ռոզաննա Գատենսը (Rosanna Gatens) և Հանիբալ Տրավիսը (Hannibal Travis):