Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից razm.info-ն տեղեկացել է, որ մարտի 1-ին հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։
Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ փետրվարի 28-ի ադրբեջանական դիրվերսիայից հետո Պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են ադրբեջանցի 3 զինծառայողի։
Տեղեկացնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջնագծում լարված իրավիճակի ու դրանից բխող ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հրավիրել է միջազգային միջնորդական կազմակերպությունների ուշադրությունը վերջին դեպքերի վրա։