Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է օրենք, որով օտարերկրյա ռազմական արտադրանքն ազատվում է ավելացված արժեքի հարկի գանձումից: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունից:
Այժմ ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև եվրոպական երկրների մեծամասնության կողմից արտադրված ռազմական արտադրանքից Ուկրաինայում չի գանձվելու ավելացված արժեքի հարկ: Սակայն փաստաթղթում նշվում է, որ խոսքը վերաբերում է միայն պաշտպանական բնույթի արտադրանքի ներմուծմանը:
Նշվում է նաև, որ օրենքի նոր խմբագրությամբ արգելվում է Ռուսաստանից նման արտադրանքի ներմուծումը Ուկրաինա: