Մայիսի 7-9-ը Վաշինգտոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումներին կմասնակցեն հայ-ամերիկյան բոլոր եկեղեցիները, հայրենակցական, բարեգործական կազմակերպությունները և քաղաքական խմբերը:
Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող ազգային հանձնաժողովի նախագահ, գրող, դոկտոր Նուբար Աֆեյանն ընդգծել է գալիք իրադարձությունների համար միասնականության հայեցակարգի կարևորությունը: Աֆեյանը նշել է, որ Վաշինգտոնում անցկացվելիք այս միջոցառումների նպատակը ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելն է, այլ նաև հայ ժաղովրդի կողմից խորին շնորհակալություն հայտնելը բոլոր նրանց, ովքեր այս հարուրամյա պայքարի ընթացքում եղել են իր կողքին: