Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց միամսյակի շրջանակներում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, հաղորդում է News.am-ը:
«Բարեգործական ակցիայի շրջանակներում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ», - քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետը: