Այսօր՝ ժամը 18:30-ին, Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետևանքով զոհված զինծառայողներ Արտակ Սեդրակի Աղեկյանի և Հայկ Գրիգորի Բարոյանի հիշատակին: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մոմավառությունը նախաձեռնել են տեղի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: