Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հայկական Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառելու ուղղությամբ: Այս նպատակով թուրքերը նախաձեռնել էին հայկական հնագույն քաղաքի վերականգնողական աշխատանքներ, որոնք, Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայի համոզմամբ, արդեն ավարտին են հասցվել:
«Անին կարող է ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն 2016 թվականին՝ Օսլոյում սպասվող հանդիպման ժամանակ: Մենք սպասում ենք, որ 2015-2016 թվականները կլինեն Կարսի և Անիի հնագույն ավերակների տարի: Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այս հարցում մեզ մեծ աջակցություն է ցուցաբերում», - նշել է Դողանայը, հաղորդում է asbarez.com-ը: