Մարտի 1-ին կայացած ընտրույթյուններին մասնակցել է 288 թեկնածու, որոնք ներկայացրել են երկրում պաշտոնապես գրանցված 8 քաղաքական կուսակցությունները և հավակնում էին 63 թափուր պատգամավորական մանդատներին, հաղորդում է easttime.ru-ն:
Կուսակցական ցուցակներով ձայների բացարձակ մեծամասնություն է ստացել իշխող` Տաջիկստանի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (62,5%): Խորհրդարան են անցել նաև Ագրրային կուսակցությունը (11,8%), Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը (7,6%) և Սոցիալիստական կուսակցությունը (5,5%):
Շատ քաղաքական գործիչներ ընտրությունները «ֆարս» են անվանել: