Ղրղզստանը մինչև մայիսի 9-ըպատրաստ կլինի անդամակցել ԵԱՏՄ-ին: Այս մասին հայտարարել է վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը` նշելով, որ դրանից հետո երկիրը կդառնա տվյալ ինտեգրացիոն միավորման լիարժեք անդամ, հաղորդում է easttime.ru-ն:
Ղրղզստանի վարչապետն ավելացրել է նաև, որ «բացասական երևույթներից հնարավոր է որոշակի սղաճ, սակայն այն այնքան էլ մեծ չի լինի: Ենթադրվում է, որ դրականն ավելի շատ կլինի: Մեր արտադրողների համար 170մլն մարդ ընդհանուր թվաքանակով շուկայի բացումը լավ հնարավորություն է հավաստագրել մեր արտադրանքը, որը մեզ մոտ արտադրվում է դեպի լայնածավալ շուկաներ դուրս գալու համար»: