Թուրքիայում ծառայողական քննություն է բացվել ներքին գործերի նախարարության երկու տեսուչների դեմ, որոնք կասկածվում են «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում ոստիկանության երկու ստորաբաժանումների պետերի ներգրավվածությունը թաքցնելու մեջ, հայտնում է www.yerkirmedia.am-ը՝ հղում անելով «Ենի Շաֆակ» օրաթերթին: Կասկածյալներ Մուսթաֆա Ուջքույուն և Մեհմեթ Քանօղլուն կազատվեն իրենց պաշտոններից: Այս տեսուչները հաստատել էին Տրապիզոնի ոստիկանապետերի պնդումները, թե Յասին Հայալը, որն Օգյուն Սամասթին համոզել է սպանել Դինքին, ահաբեկչական որևէ կազմակերպության անդամ չէ: Նրանք հաստատել էին նաև բարձրաստիճան ոստիկանի այն պնդումը, թե Դինքը ֆիզիկական պաշտպանության կարիք չունի, քանի որ ահաբեկչական կազմակերպությունները նրանով հետաքրքրված չեն: