Իրաքի Տիգրիթ քաղաքում ԻՊ զինյալների դիրքերին հասցված օդային հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 60 ԻՊ զինյալ: Այս մասին հաղորդում է Sky News - the Arabs հեռուստաընկերությունը:
Երեկ` մարտի 2-ին, Իրաքի կառավարական ուժերը քրդական զինված խմբավորումների հետ միասին լայնածավալ հարձակում են սկսել Տիգրիթ քաղաքի ուղղությամբ, որը Բաղդադից գտնվում է 130 կմ հեռավորության վրա: Քաղաքի ազատագրմանը մասնակցել է մոտ 30 հազար զինծառայող: Իրաքյան ուժերին ակտիվ աջակցություն են ցուցաբերել նաև Իրանի զինուժը, որը հիմնականում իրականացնում է հրետանային և հրթիռային ռմաբակոծություններ: