ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում մարտի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է Razm.info-ն` հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ 2015-ի մարտի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով զինված ուժերի մարտական դիրքերից մեկում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հայկական ուժերի ուղղությամբ կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60 մմ ականանետերով ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերով: Հրադադարի խախտման հետևանքով 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը։