2016 թվականի հունվարից Ղազախստանում դեղորայքային շուկայի 50 տոկոսը կգրավի տեղական արտադրանքը: Սրա մասին տեղեկացրել է «ФармМедИндустрия Казахстана» ասոցիացիայի նախագահ Սուլթանովը: Դեղորայքի արտադրությանը մեծապես խթանում են հատկապես արտերկրյա նոր ներդրողները, որոնց հետաքրքրությունը վերջին ժամանակաշրջանում բավականին աճել է:
Ըստ Սուլթանովի՝ այժմ տեղական շուկայում դեղորայքի 37 տոկոսը բաժին է ընկնում տեղական արտադրությանը, իսկ 63 տոկոսը ներմուծվում է: Ինչ վերաբերում է արտահանմանը տվյալ ոլորտում, ապա այն տարեկան աճում է 5-7 տոկոսով (աղբյուրը՝ gmpnews.ru):