Հայաստանը պատրաստվում է նոր էլեկտրագծեր կառուցել հյուսիսային և հարավային սահմաններում, որոնց միջոցով կմիանա Վրաստանի և Իրանի էներգետիկ համակարգերին՝ անհրաժեշտության դեպքում նաև էլեկտրաէներգիա մատակարարելով այդ երկրներին: Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանին: Վերջինս նկատել է, որ ինչպես Իրանում, այնպես էլ Վրաստանում կա էլեկտրաէներգիայի պահանջարկ, և Հայաստանը ի զորու է էլեկտրաէներգիա մատակարարել նրանց, սակայն ներկայումս դա հնարավոր չէ անել, քանի որ գործող ենթակայանները չունեն նման հզորություն:
Էլեկտրագծերի և ենթակայանների կառուցումը նախատեսված է առաջիկա մի քանի տարիներին: