«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի հինգերորդ անդամը օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզիանն է, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։
Նշենք, որ խումբը երգի մրցույթին կներկայանա «Don't deny» երգով: Խմբի մյուս անդամներն են Եվրոպան ներկայացնող ֆրանսահայ Եսայի Ալթունյանը, Ամերիկան ներկայացնող Թամար Կապրելյանը, Վահե Թլիբյանը Եթովպիայից և Ասիան ներկայացնող ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: