Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայկական սփյուռքը նախաձեռնել է արշավ, որի շրջանակներում կոչ է անում օտարերկրյա ներդրողներին հետ կանչել իրենց ներդրումները Թուրքիայից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Daily Sabah լրատվականը`ավելացնելով, որ հայկական համայնքները, որոնք տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով քաղաքական ճնշում են գործադրել Թուրքիայի վրա, այժմ անցել են պայքարի տնտեսական միջոցների: Այս քարոզարշավի արդյունքում Կալիֆորնիայի համալսարանն արդեն Թուրքիայից հետ է կանչել 74 մլն դոլարի ներդրում:
Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակն ԱՄՆ-ի Հայկական Երիտասարդական ֆեդերացիան է: