ԱՄՆ-ի իշխանությունները դատական արդար գործընթաց են խոստանում ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի նկատմամբ, եթե նա իսկապես որոշի վերադառնալ Միացյալ Նահանգներ: Այս մասին հաղորդում են պետքարտուղարության մամլո ծառայությունում: «Մենք ուրախ կլինենք, եթե նա վերադառնա և կանգնի դատարանի առջև»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 3-ին Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենը հայտարարել էր, որ վերջինս ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգներ միայն այն պայմանով, որ իր նկատմամբ դատավարությունը լինի արդար:
Փաստաբանը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունից արդեն ստացել են հավաստիացումներ, որ Սոուդենի նկատմամբ մահապատիժ չի կիրառվելու: