Բաքվում նախատեսվում է քննարկել ՎՈւԱՄ երկրների միջև համագործակցության զարգացումը տրանսպորտի և առևտրի ոլորտում: Այս մասին հայտարարել է ՎՈւԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին:
Ըստ նրա՝ տրանսպորի և առևտրի խթանման հարցերով ղեկավար հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 15-16-ին:
«Դա շատ կարևոր հանդիպում է մաքսային ծառայությունների ղեկավարների և սահմանապահ ծառայության ղեկավարների տեղակալների մակարդակով: Հանդիպման ընթացքում նախատեսվում է մաքսային ծառայությունների միջև պայմանագիր կնքել ապրանքների նախնական էլեկրոնային հայտարարագրման վերաբերյալ»,- նշել է նա:
ՎՈւԱՄ-ը ստեղծվել է 1997թ-ին ԵՄ Ստրասբուրգի գագաթաժողովին հետխոհրդային 4 երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի կողմից: 1999թ-ին կառույցին միացել է նաև Ուզբեկստանը, սակայն 4 տարի անց լքել է այն: 2006թ-ի Կիևում կայացած համաժողովի ժամանակ որոշվել է համագործակցության այս ձևաչափը հռչակել միջազգային կազմակերպություն՝ Կազմակերպություն հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման - ՎՈւԱՄ անվանումով: