Չինաստանն իր տնտեսական կապերն է զարգացնում Լատինական Ամերիկայի հետ: Չինական բանկերն իրենց ներդրումների քանակը լատինաամերիկյան երկրներում նախորդ տարվա համեմատ ավելացրել են 71%-ով: Չինաստանը նախատեսում է մեծացնել իր առևտրաշրջանառության ծավալները Հարավային Ամերիկայի հետ: Չինաստանը նման հնարավորությունների առիթ է ստացել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների ֆինանսական հոսքերը խիստ կրճատվել են այս տարածաշրջանում: Ամերիկացի ներդրողներն իրենց ֆինանսական հոսքերն ուղղում են աշխարհի տարբեր մասեր, բայց ոչ հարևան շուկաներ:
Ըստ Ամերիկայի Արտաքին Քաղաքականության փոխնախագահ Իլան Բերմանի՝ Չինաստանի տնտեսական կապերի սերտացումը լատինաամերիկյան երկրների հետ ավելի շատ քաղաքական և ռազմավարական բնույթի են, որոնք քողարկված են տնտեսական ծրագրերով (աղբյուրը՝ cnn.com):
Չնայած, որ ԱՄՆ-ը առևտրաշրջանառության գծով Հարավային Ամերիկայի համար առաջին գործընկերն է, Չինաստանը տարածաշրջանի որոշ երկրներում առաջ է անցել ԱՄՆ-ից: Այս երկրների շարքում են Բրազիլիան, Արգենտինան, Պերուն և Վենեսուելան:
Չինաստանը կարիք ունի այնպիսի ապրանքների, ինչպիսիք են ձեթն ու սոյան, մյուս կողմից էլ լատինամերիկյան երկրները կարիք ունեն ֆինանսական հոսքերի, որոնց առումով Չինաստանը շռայլ է:
Տնտեսական կապերի զարգացումը հսկա Չինաստանի և տնտեսապես թույլ զարգացած Հարավային Ամերիկայի երկրների միջև երկուստեք փոխշահավետ են: Չինաստանը տնտեսական իր կախվածությունն աստիճանաբար թուլացնում է Միացյալ Նահանգներից և հակառակ դրան՝ զարգացնում է կապերը հենց Նահանգների հարևան Հարավային Ամերիկայի հետ: Չինաստան-Լատինական Ամերիկա առաջարկ – պահանջարկ հարաբերություններն առավել փոխշահավետ են քան Չինաստան-ԱՄՆ նույն հարաբերությունները: Շուկան ճկուն է. առաջարկից և պահանջարկից կախված՝ տնտեսությունները մշտապես նոր գործընեկերներ են փնտրում, այս պարագայում Չինաստան և Լատինական Ամերիկա գործընկերությունը կարելի է դիտարկել որպես զուտ տնտեսական փոխշահավետ գործարք: