Իտալիայի վարչապետ Մատեո Րենզին մարտի 5-ին կայցելի Մոսկվա, որտեղ նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Մինչ այդ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Րենզին կմեկնի Կիև:
Կիևում վարչապետը, ըստ ծրագրածի, կհանդիպի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում են Րենզիի մամլո ծառայությունից, այցի ընթացքում նրա ուշադրության կենտրոնում կլինի ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Լիբիայում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը: