Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը իր Twitter-յան էջում գրառում է կատարել, որտեղ քննադատել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից արված հայտարարությունը, առ այն, որ ներկայումս հարմար ժամանակ չէ Ռուսաստանի հետ գործարար կապեր հաստատելու համար: Պուշկովը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, փոխարենը ինքը մեծացնում է ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը: Գրառման մեջ ասվում է. « Հիմա հարմար ժամանակ չէ ՌԴ-ի հետ գործարար կապեր հաստատելու համար (ԱՄՆ պետդեպարտամենտ): Իսկ ի՞նչ կասեք այն փաստի վերաբերյալ, որ 2014 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը աճել է յոթ տոկոսով: ԵՄ-ի վրա ճնշում են գործադրում, իրենք գումար աշխատում »:
Հիշեցնենք , որ դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել էր, որ 2014-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը աճել է յոթ տոկոսով, մինչդեռ ԱՄՆ-ից ՌԴ ներմուծվող ապրանքների քանակը աճել է 23 տոկոսով, հայտնում է lenta.ru-ն: