Այս պահի դրությամբ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ն գրանցել է վեց թեկնածու նախագահի արտահերթ ընտրությունների համար:
Թեկնածուների առաջադրումը սկսվել է փետրվարի 26-ին: Մարտի 2-ին և 3-ին ինքնաառաջադրման սկզբունքով Ղազախստանի ԿԸՀ դիմում են ներկայացրել Ասկար Սիրգիբաևը, Սաֆիոլլա Ալջանովը, Լիմանա Կոյշիևան, Բախիտ Աբդուկարիմովը և Սուհրաբ Միրզաշովը, հաղորդում է ԿԱԶԻՆՖՈՐՄ-ը:
Այսօր Տուրգուն Սիզդիկովի թեկնածությունն է առաջադրել նաև Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, այս պահի դրությամբ գրանցվել է վեց թեկնածու, որոնցից մեկը կին է:
Արտահերթ ընտրությունները տեղի կունենա ապրիլի 26-ին: