Չինաստանի ռազմական բյուջեն այս տարի կավելանա ևս 10 տոկոսով: Այս մասին պաշտոնապես կհայտարավի հինգշաբթի, Ազգային ժողովրդական կոնգրեսի պաշտոնական նիստի ժամանակ: Այս մասին փոխանցում է BBC-ին` հղում անելով չին պաշտոնյային: Վերջինս նշել է, որ պաշտպանության ոլորտում ծախսերի ավելացումը տեղի է ունենում այլ ոլորտներում նախատեցվող ծախսերի մեծացման համատեքստում:
Նշենք, որ վերջին տարիներին Չինաստանը պաշտպանության ոլորտում պարբերաբար ավելացնում է ծախսերը: Այսպես, նախորդ տարի այդ ոլորտում Չինաստանի ծախսերը ավելացել էին 12.2 տոկոսով` կազմելով 130 մլդ դոլար: Այժմ Չինաստանը ռազմական ծախսերի մեծությամբ ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է: Սակայն հարկ է նշել, որ նրանց միջև տարբերությունը բավականին մեծ է. 2016 թ ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կկազմի 585 մլդ դոլար:
Պեկինում նշում են, որ պաշտպանական ծախսերի ավելացումը պայամանավորված է բացառապես չինական բանակի արդիականացման անհրաժեշտությամբ: «Մեր երկիրը պետք է արդիականացվի, իսկ պաշտպանական ոլորտի արդիականացումը դրա բաղկացուցիչ մասն է և այն պահանջում է որոշակի ֆինանսավորում»,-նշել է չինացի պաշտնյան:
Չինաստանի հարևան երկները մեծ ուշադրությամբ են հետևում այս գործընթացին, քանի որ վերջին տարիներին իր հարևանների հետ ունեցած տարածքային վեճերի հարցում Պեկինը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել, ինչն էլ հանգեցրել է տարածաշրջանում լարվածության աճի: