ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է արտահանման մասին տվյալները: Այս տարվա հունվարի տվյալներով արդյունաբերական ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 15.4 տոկոսով: ԱՊՀ երկրներին բաժին ընկնող արտահանման ծավալները նվազել են 6.8 տոկոսով, իսկ դեպի այլ երկրներ՝ 8.6 տոկոսով: Փողային արտահայտմամբ արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 4.8 մլրդ դրամով:
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային ապրանքերի գծով արտահանումը նվազել է 2.2 մլրդ դրամով, սակայն դրական ցուցանիշ է ցուցաբերել ծխախոտային ապրանքների արտահանման մասով, որտեղ աճը կազմել է 1.2 մլրդ դրամ: