Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի խորհրդական Արտակ Գրիգորյանը՝ հավելելով, որ տարեցտարի Արցախն ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա այցելուների համար:
«Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40 տոկոսով: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում»,-նշել է Ա. Գրիգորյանը: