Կալիֆորնիացի 30-ամյա հանցագործ Ջերեմի Միկսը, ով արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ, մոդելային կարիերա է սկսել հենց բանտում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ջերեմին արդեն իսկ պայմանագիր է ստորագրել խոշոր մոդելային ընկերություններից մեկի հետ և սկսել աշխատանքները:
Հիշեցնենք, որ 30-ամյա մոդելն իր պատիժն է կրում Կալիֆորնիայի քրեակատարողական հիմնարկներից մեկում՝ զենքի ապօրինի պահպանման համար: