Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոյին, ծրագրերի և դասընթացների տնօրենի պաշտոնակատար Ջեյմս Բախին և հասարակայնության հետ կապերի համակարգող Մարիամ Արզումանյանին: Այս մասին հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը:
Նախարար Հակոբյանը հյուրերին ներկայացրեց Սփյուռքի նախարարության գործունեությունը, արտերկրում ապրող հայության ինքնության պահպանմանն ի նպաստ իրականացվող ծրագրերին և էլեկտրոնային տեղեկատվական կայքերին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում սպասվող միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական և ուսուցողական ծրագրերում ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: