Ուկրաինայի հայերի միության կազմակերպած միջոցառումների շրջանակում Պոլտավայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցադրության մեջ ներառվել են փաստաթղթեր, լուսանկարներ, ականատեսների վկայություններ, նյութեր համաշխարհային մամուլից և այլն: