Ծանր ռազմական տեխնիկայի գործադրմամբ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հողին են հավասարեցրել Նիմրուդ քաղաքի մոտ գտնվող հնագույն Կալախ քաղաքի ավերակները: Այս մասին հաղորդել է Իրաքի կառավարությունը:
Նշենք, որ Կալախը հիմնադրվել է մ.թ.ա. 13-րդ դարում և Աշուր-նացիր-ապալ II-ի կառավարման տարիներին (մ.թ.ա. 884-859թթ.) դարձել է Ասորեստանի մայրաքաղաք: Քաղաքի ավերակները գտնվել են 1989 թվականին՝ Նիմրուդի շրջակայքում: