Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարտի 5-ի լույս 6-ի գիշերը՝ «հայկական զինուժի դիվերսիոն-հետախուզական խմբի» հետ մարտի ժամանակ, աջ ձեռքից վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, սերժանտ Զահիդով Դեյանեթ Մեհման օղլուն: Այս մասին հաղորդում է razm.info-ն:
Հաղորդագրության մեջ նշված է, որ գիշերվա ընթացքում հայկական կողմը դիվերսիա է իրականացրել Աղդամ-Թերթեր հատվածում, որի ժամանակ էլ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը: