Բուլղարիայի փոխվարչապետ Իվայլո Կալֆինը հայտարարել է, որ ներկայումս Եվրոպայի համար ռուսական գազին այլընտրանք գոյություն չունի: Այս մասին հաղորդում է Րիա Նովոստին:
«Այսօր Եվրոպան փորձում է սահմանափակել ռուսական գազի մատակարարումը, սակայն այս պահին դրան այլընտրանք գոյություն չունի: Սա ոչ միայն իմ, այլ նաև Բուլղարիայի կառավարության դիրքորոշումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ մենք միասին աշխատենք և ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա ավելի շահավետ դարձնենք»,- ասել է Կալֆինը ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին կոմիտեի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է «Հարավային հոսք» գազատարի իրականացման աշխատանքների դադարեցման մասին, որը պետք է անցներ արևելյան Եվրոպայի երկրների տարածքով: Փոխարենը, նա հայտարարեց դեպի Թուրքիա ուղղված «Կապույտ հոսք» կոչվող նոր գազատարի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: