Ճապոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Յուկիո Հատոյաման (Ճապոնիայի վարչապետն էր 2009-2010թթ.), որն այժմ ղեկավարում է Ռուսական մշակույթի ամենամյա փառատոնի կազմկոմիտեն, կարող է այցելել Ղրիմ՝ հաջորդ շաբաթ ՌԴ նախատեսված իր այցի շրջանակներում, հաղորդում է rg.ru-ն:
Ճապոնիայի ԱԳՆ-ն հորդորել է Հատոյամային հետաձգել իր այցը Ղրիմ: «Պարոն Հատոյամայի այցը Ղրիմ չի համընկնում կառավարության դիրքորոշման հետ, որը չի ճանաչում Ղրիմի միակողմանի միացումը Ռուսաստանին», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին Ճապոնիայի արտգործնախարարի խոսքերը: