Ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում կործանիչ է վթարի ենթարկվել, տեղեկացնում է Voskanapat.info-ն` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի Քոնյա գավառում ընթացող լայնամասշտաբ Turaz şahini 2015 զորավարժությունների ժամանակ: Թուրքիայի Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ F-4E 2020 կործանիչը թուրքական օդուժին է պատկանել, օդաչուներից երկուսն էլ զոհվել են:
Նշենք, որ օդուժի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները մեկնարկել էին այսօր առավոտյան 9:30-ին, տեղական ժամանակով 9:40-ին արդեն կոծանիչն ընկել է: Զորավարժությունները դադարեցված են, քանի դեռ պարզված չեն ինքնաթռի կործանման հանգամանքները: