«Իսլամական պետության» զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են ուղարկավորության երեք աշտարակ՝ կառուցված մ.թ. 44-103 թվականներին։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հնությունների պետական տնօրինության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ջիհադականները պայթեցրել են հուղարկավորության երեք ամենալավ պահպանված և ամենագեղեցիկ աշտարակները:
Օգոստոսի 23-ին ԻՊ զինյալները Պալմիրայում պայթեցրել են Բաալ-Շամին անտիկ տաճարը, որը կառուցվել էր մ.թ. 32 թվականին։