New York Times հեղինակավոր պարբերականն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: Ըստ պարբերականի` քվեարկողները հնարավորություն ունեն «ընտրել ողջ նորագույն պատմության ընթացքում նախագահի առավել կոմպետենտ թեկնածուներից մեկին»:
Քլինթոնի արժանիքների շարքում հրատարակչությունն առանձնացնում է նրա համընդգրկուն քաղաքական փորձը. նա եղել է Նյու Յորքը ներկայացնող սենատոր, ԱՄՆ պետքարտուղար և առաջին տիկին` իր ամուսնու`Բիլ Քլինթոնի կառավարման շրջանում:
Հրատարակչությունը նաև քննադատություն է տեղացել Հանրապետական կուսակցության թեկնածուների հասցեին: Ըստ խմբագրության`ողջ տարվա ընթացքում նրանք «ամերիկացիներին ողողում էին դատարկ քարոզչական խոստումներով և մրցակցում էին, թե ով է առավել փորձառու»: Միևնույն ժամանակ Դեմոկրատական կուսակացությունն առաջադրել են նորագույն շրջանի ողջ պատմության ընթացքում իրենց ամենափորձառու թեկնածուներից մեկին: