Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է:
Մայիսի 3-4-ին Պրահայում տեղի կունենա Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ նիստը:
Մայիսի 6-ին կկայանա «Charlemagne Prize» մրցանակաբաշխությունը, գլխավոր մրցանակը կշնորհվի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Մրցանակը շնորհվում է մարդկության զարգացման և համաշխարհային խաղաղության ապահովման գործում մեծ ներդրման համար: