Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Մայիսի 23-ին Բրյուսելում կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ: Քննարկվելու է ԵՄ տարածաշրջանային ռազմավարությունը Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ԻԳԻԼ-ի դեմ պայքարում:
Մայիսի 23-24-ին Ստամբուլում անցկացվում է ՄԱԿ հումանիտար գագաթաժողովը:
Մայիսի 23-ին Բրյուսել կայցելի նաև Բելառուսի վարչապետ Վլադիմիր Մակեյը:
Բացի այդ, այսօր՝ մայիսի 23-ին, Բրյուսելում անցկացվում է նաև Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների նիստը, որին մասնակցում են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Մայիսի 25-26-ին կանցկացվի Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստը:
Մայիսի 26-27-ին Իս-Շիմայում, Ճապոնիա, կանցկացվի «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը: